Այսօր: Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017թ.
Սառնաղբյուրի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.07.17 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՅԱԿ

2017թվականի հուլիսի 29-իՆ <<Մաքուր Հայաստան >> ծրագրի համապետական շաբաթօրյակին մասնակցեց նաև Սառնաղբյուր համայնքը:Մասնակցեցին թվով 40 մարդ:

Շաբաթօյակի ընթացքում մաքրվեց  Կարմիր վանքի/Հոգեվանք/ տարածքը, համայքնքում գործող Ս.Թադևոս Առքելական եկեղեցու, Զաղա կոչվող ջրաղբյուրի, հուշարձան- աղբյուրի տարածքները:Բնակիչների ուժերով մաքրվեցին  համայնքի կենտրոնական և հարակից փողոցների շրջակայքը:Հավաքված աղբը տեղափոխվեց գործող  աղբավայր:

29.06.17 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

ՀՀ  վարչապետի կողմից 2017թվականի մայիսի 27-ը հայտարարվել էր հանրապետական շաբաթօրյակ:Այդ օրը Սառնաղբյուրի համայնքապետարանի կողմից կազմակերպված շաբաթօրյակին մասնակցեցին համայնքի բնակիչներ,  համայնքի երիտասարդական ակումբի 20-ից ավել երիտասարդներ:Մասնակցեցին նաև միջնակարգ դպրոցի բարձր դասրանների աշակերտներ:

Շաբաթօրյակի ընթացքում մաքրվեցին  ներհամայնքային ճանապարհներիշրջակայքերը , հասարակական վայրեր, ընդհանուր օգտագործման այլ տարածքներ:Հավաքված աղբը տեղափոխվեց աղբավայր:Տնկվեցին ծառեր և թփեր:Աղբյուր-հուշարձանի տարածքում կատարվեցին բարեկարգման աշխատանքներ:

28.05.17 ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

2017թվականի մայիսի 26-ին Սառնաղբյուրի հերոսամարտի հաշարձանի մոտ տեղի ունեցավ տոնական մեծ միջոցառում, նվիրված մայիսյան հերոսամարտի տարելիցին: Միջոցառմանը մասնակցեցին Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներ, բարձրաստիճան հյուրեր, ՀՀ Շիրակի մարզպետը, մարզի համայնքների ղեկավարներ, համայնքի բնակիչներ:Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին հայի ոգին ,սառնաղբյուրցու ուժեղ կամքն ու արիությունը::Տոնական մեծ համերգին մասնակցեցին  շատ երգիչներ, պարային խմբեր:Միջոցառումը անցավ տոնական տրամադրությամբ:

22.05.17 ԾԱՌԱՏՈՒՆԿ

2017թվականի մայիսի 20-ին և 21-ին Սառնաղբյուր համայնքի Հոգեվանքի համալիրի  և Սառնաղբյուրի հերոսամարտի հուշարձանի շրջակայքում ծառատունկ կատարվեց :Նախքան ծառատունկը սկսելը մաքրվեց տարածքը:Ծառատունկին  մասնակցեցին  համայնքապետարանի աշխատակիցները,համայնքի  բնակիչներ և   ակտիվ երիտասարդներ: 

 

05.04.17 ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում 2017թվականի մարտ ամսին իրականացվեց  վարչական հսկողություն :Հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2017թվականի մարտի 16-ի թիվ ԻՀՄ-3 արձանագրությանը կից  թիվ, թիվ 1-7 հավելվածներով ներկայացված խախտումները և դրանց վերացման ուղղությամբ արված առաջարկությունները քննարկվել են  համայնքի  ավագանու 2017թվականի ապրիլի 4-ի նիստում:Քննարկման արրդյունքում Սառնաղբյուր համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններն ամբողջությամբ ընդունել են հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները  և դրանց վերացման ուղղությամբ արված առաջարկությունները, մշակվել և գործողության մեջ է դրվել միջոցառումների ժամանակացույց` խախտումները սահմանված ... Մանրամասն
20.12.16 հանրային լսումներ
Համայնքի   զարգացման ծրագրի նախագծի  և համայնքի 2017 թվականի բյուջեի  վերաբերյալ  հանրային քննարկումը կայացավ 2016 թվականի  դեկտեմբերի 20-ին Սառնաղբյուրի համայնքապետարանում: Քննարկմանը մասնակցում էին համայնքի ավագանու անդամները, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները  , համայնքի  բազմաթիվ բնակիչներ, որոնք հետաքրքրված էին համայնքի զարգացման ծրագրի նախագծում ընդգրկված ծրագրերով: Հանդիպումը բացեց համայնքի ղեկավար Սևակ Մադաթյանը: Նա նշեց, որ շատ ուրախ է, որ համայնքի բնակիչները արձագանքել են համայնքապետարանի  առաջարկի և մասնակցում են քննարկմանը: Համայնքի ղեկավարը ներկայացրեց զարգացման ծրագրի նախածում ներառված ծրագրերը:Մասնակիցները ակտիվ մասնակցեցին  ... Մանրամասն
26.05.16 Սառնաղբյուրի /Սոգյութլուի/ հերոսամարտին նվիրված հուշարձանի բացումը
2016թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ Սառնաղբյուրի հերոսամարտի հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ Շիրակի մարզպետը, բազմաթիվ հյուրեր: Հիրավի  1918թվականի  մայիսը  բախտորոշ  դարձավ  հայ  ժողովրդի  համար. սրբացան   Սարդարապատ,   Բաշ- Ապարան , Ղարաքիլիսա  անունները...:1918 թվականի մայիսի 16-ից 22-ը թուրք  ավազակախմբերի  դեմ տեղի  ունեցավ նաև Սոգյութլուի /Սառնաղբյուրի/  հերոսամարտը:Պատմական  նորահայտ փաստերը  վկայում են, որ  սառնաղբյուրցիները  կազմակերպել  են  իրենց  և  հարևան   /Քարաբերդ, Լեռնակերտ/  գյուղերի  ... Մանրամասն
1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Սառնաղբյուր

0242-6-00-12

sarnaghbyur@ mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
Սառնաղբյուրի գյուղապետարան/ապարատի պահպանություն/
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner